Բաղադրիչներ
1 կգ ծոզի փափկամիս
2 լոլիկ
2 գլուխ սոխ
Աղ, սև պղպեղ
200 գ սունկ + 250 գ սոխ
250 գ խաշած կարտոֆիլ
40 մլ կաթ
40 գ կարագ
150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Խոզի միսը բաժանել մասերի, կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով, շարել ջեռոցի տապակի մեջ

Յուրաքանչյուրի վրա 2-ական շրջանակ լոլիկ և սոխ (2 գլուխ) դնել

1 գլուխ սոխը կիսալուսնաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սունկ, աղ, սև պղպեղ, մի քանի րոպե տապակել, ավելացնել մյուս բաղադրիչներին


Կարտոֆիլին ավելացնել կաթ, կարագ, աղ, լավ ճզմել, յուրաքանչյուր մսի վրա 1 –ական ճ/գ դնել

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքցրած ջեռոցում 35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ