Սա կդառնա ընտանիքի սիրելի ուտեստներից մեկը: Նրբահամ, անուշաբույր` բանջարեղենային ջեռեփուկ

Բաղադրիչներ

1/2 կաղամբ

1 գազար

3 ձու

120 գ կեֆիր կամ մածուն

5 ճ/գ ալյուր

1 թ/գ փխրեցուցիչ

սամիթ

1/2 թ/գ աղ

1 ճ/գ կարագ + 1 ճ/գ ալյուր կամ պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել աղ, ճզմել, ավելացնել քերած գազար

Սոխը մանր կտրատել, 3 րոպե տապակել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել մանրացրած սամիթ և լավ խառնել

3 ձվին ավելացնել 120 գ կեֆիր կամ մածուն, աղ, ալյուր, փխրեցուցիչ

Կաղապարի ներսը պատել կարագով, ալյուրով կամ պաքսիմատով, ավելացնել կտրատած բանջարեղենը, ձվային զանգվածը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում