Սա կդառնա երեխաների սիրելի ուտելիքը, իսկ մեծերն այն հետաքրքրությամբ կմբոշխնեն: Կարտոֆիլե կրոկետներ

Բաղադրիչներ

600 գ կարտոֆիլ

60 գ կարագ

40 մլ կաթ

աղ

2 ձու

ալյուր

պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել և 15 րոպե խաշել, ապա լցնել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա

Ավելացնել 1 թ/գ աղ, կարագ` սենյակային ջերմաստիճանի և լավ ճզմել

Ավելացնել կաթ և լավ խառնել

Ստացված զանգվածը լցնել խոհարարական պարկի մեջ: Որևէ տարայի մեջ սննդային պոլիէթիլեն փռել, կարտոֆիլը խողովակաձև լցնել, ծածկել և 2 ժամ թողնել սառցարանում

Հանել, բաժանել մասերի (չափն ընտրել ըստ ցանկության)

Յուրաքանչյուր կտորը թաթախել ալյուրի, ապա ձվի, պաքսիմատի մեջ

Թավայի մեջ ձեթ լցնել (այնքան, որ կրոկետներն ընկղմվեն նրա մեջ) և տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում