Սա բաղադրատոմս է ամեն օրվա համար: Կարտոֆիլով և խոզապուխտով ջեռեփուկ

Բաղադրիչներ

5 հատ կարտոֆիլ

4-5 կտոր խոզապուխտ

պանիր

4 ձու

100 մլ կաթ

40 գ կարագ

աղ

սև պղպեղ

օրեգանո

50 գ քերած պանիր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, 15 րոպե խաշել աղաջրում: Ջրքամել, մի մասը ցնել կաղապարի մեջ, ավելացնել կարագ, սև պղպեղ, օրեգանո

Ավելացնել պանիր

Ավելացնել խոզապուխտ և դարձյալ պանիր դնել

Դնել կարտոֆիլի մնացած մասը, համեմել սև պղպեղով, օրեգանոյով

4 ձվին ավելացնել կաթ, աղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 7-10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում