Սա այն ուտեստն է, որի համից պարզապես չեք կշտանա: Բանջարեղենային ջեռեփուկ

 Բաղադրիչներ

4 ճ/գ ձեթ

1 գլուխ սոխ

2 կարտոֆիլ

400 գ կաղամբ

1 գազար

½  կարմիր պղպեղ

½ կանաչ պղպեղ

1 թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ

200 գ քերած պանիր

Սոուսի համար`

3 ձու

170 մլ կաթ

170 գ յոգուրտ

45 մլ ձեթ

2-3 ճ/գ ալյուր

0,5 թ/գ աղ, սև պղպեղ

10 գ փխրեցուցիչ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սոխը մանրացնել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 3 րոպե

Ավելացնել բարակ կտրատած կաղամբ, քերած գազար, խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղներ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5-6 րոպե

Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ծածկել կափարիչն ու թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է 3 ձվին ավելացնել կաթ, լավ խառնել, ավելացնել յոգուրտ, ձեթ, խառնել, ավելացնել ալյուր, մաղադանոս, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել տապակած բանջարեղենը և լավ խառնել

Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել ստացված զանգվածը, ավելացնել կրամիր քաղցր պղպեղ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում