Բաղադրիչներ
12-13 հատ շամպինյոն
200 գ աղացած միս
100 գ մոցարելլա պանիր
1 ատամիկ սխտոր
աղ, սև պղպեղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Սնկի ոտիկները հեռացնել, մանր քերիչով անցկացնել և ավելացնել աղացած մսին

Ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, մանրացրած սամիթ և լավ խառնել

Սնկերը լցոնել ստացված զանգվածով, դնել 160°С տաքացրած ջեռոցում 1 ժամ

Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ