Բաղադրիչներ
300 գ խաշած կամ ապխտած հավի կրծքամիս
5 խաշած ձու
3 թարմ վարունգ
180 գ պանիր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հավի ապխտած միսը, վարունգը խորանարդաձև կտրատել, իսկ ձուն և պանիրը առանձին-առանձին անցկացնել քերիչով

Մատուցվող տարաների մեջ 1-2 ճ/գ հավի միս լցնել, ավելացնել մայոնեզ

Ավելացնել ձուն, մայոնեզ քսել

Ավելացնել վարունգ, մայոնեզ, պանիր

Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ