Սա ամենահամեղ և հեշտ պատրաստվող ուտեստներից մեկն է, որի բաղադրատոմսն ունենալը անհրաժեշտություն է: Հավի ֆիլե` ջեռոցում

Բաղադրիչներ

2 հավի կրծքամիս

աղ

սև պղպեղ

1 գլուխ սոխ

3 ճ/գ մայոնեզ

1 թ/գ հատիկավոր մանանեխ

2 մարինացված վարունգ

80 գ պանիր

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը լայնությամբ բաժանել 3 մասի, համեմել աղով, սև պղպեղով

Մայոնեզին ավելացնել հատիկավոր մանանեխ, խառնել և ավելացնել մսին

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, շրջանաձև կտրատած վարունգ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում