Սա աղցան է, որ դուր է գալիս բոլորին: Բյուջետային աղցան` հավի մսով և բանջարեղենով

Բաղադրիչներ

300 գ հավի ապխտած կամ տապակած միս

2 խաշած գազար

2 խաշած կարտոֆիլ

2 գլուխ սոխ

3 մարինացված վարունգ

մայոնեզ

1-2 խաշած բազուկ

Պատրաստման եղանակը

Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիսը և մայոնեզ քսել

Ավելացնել քերած գազար, աղ, մայոնեզ, քերած կարտոֆիլ

Սոխը տապակել, ավելացնել աղցանին, ավելացնել խորանարդաձև կտրատած մարինացված վարունգ, մայոնեզ

Ավելացնել քերած բազուկ, զարդարել մայոնեզով, մանրացրած ընկույզով, 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում