Ջերմացրեք ձեր խոհանոցն այս անուշաբույր, համեղ տաք ուտեստով: Տապակած դդումը` կարտոֆիլով

Բաղադրիչներ

600 գ կարտոֆիլ

600 գ դդում

120 գ սոխ

100 մլ ձեթ

3 ատամիկ սխտոր

½ թ/գ աղ

կանաչ

սև պղպղեղ

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ 3 ճ/գ ձեթ լցնել, կարտոֆիլը կտրատել և տապակել` թողնելով ուժեղ կրակի վրա, առանց կափարիչի

Տապակած կարտոֆիլը հանել թավայից, լցնել կտրատած դդումը (կտրատել այնպես, ինչպես կարտոֆիլը), տապակել և համեմել աղով

Տապակած կարտոֆիլը լցնել դդումի վրա, աղ անել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, մանրացրած սխտորը, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե (5 րոպե անց խառնել)

Համեմեք սև պղպեղով, մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում