Ջեռոցում պատրաստված մակարոններ

Բաղադրությունը

  • 500 գ մակարոն,
  • 250 գ խոզապուխտ կամ ցանկացած երշիկ,
  • 300 գ պանիր,
  • սամիթ,
  • 250 մլ կաթ,
  • 2 հատ ձու,
  • 30 գ կարագ,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Մակարոնը մի փոքր խաշել եռացող ջրի մեջ մոտ 10 րոպե, ջրի մեջ աղ լցնել: Կրակն անջատելուց հետո դեռևս տաք մակարոնների վրա կարագ ավելացնել, խառնել ու փակել թավայի կափարիչը:

Խոզապուխտը և սամիթը կտրատել:

Մակարոնի մի մասը լցնել ձևամանի մեջ, վրան լցնել կտրատված խոզապուխտի կեսը, շարել բարակ կտորներով կտրատված պանիրը, այնուհետև կրկին լցնել մակարոնի ու խոզապուխտի մնացած մասը, և ամբողջի վրա սամիթ շաղ տալ:

Կաթի մեջ աղ լցնել, ավելացնել 2 հարված ձու ու խառնել:

Այնուհետև մի փոքր պղպեղ ավելացնել կաթով զանգվածի մեջ և լցնել մակարոնի վրա:

Վերջում քերված պանիր շաղ տալ և եփել 180 ջերմաստիճանում 25 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում