Բաղադրությունը
- մոտ 2 կգ հավ,
- 1.5 կգ կարտոֆիլ,
- 1 հատ գազար,
- 5-6 ատամիկ սխտոր,
- 2 ճաշի գդալ մայոնեզ,
- 2 ճաշի գդալ թթվասեր,
- աղ,
- խմելի-սունելի,
- 2-3 ճաշի գդալ ձեթ:
Պատրաստման եղանակը
Հավի միսը լվանալ, մի փոքր չորացնել և ոչ մեծ կտրոների բաժանել:
Մսի վրա լցնել աղ, ճզմված սխտոր և խառնել:
Մայոնեզը և թթվասերը խառնել, ավելացնել հավի մսի վրա, հետո խմելի-սունելի լցնել և լավ խառնել:
Միսը մոտ 30 րոպե թողնել, որ մարինացվի:
Գազարը բարակ կտրատել կամ քերիչով անցկացնել:
Կարտոֆիլը լվանալ, կեղև մաքրել և շրջաններով կտրել:
Գազարը լցնել կարտոֆիլի վրա, մի փոքր աղ ավելացնել և խառնել:
Ջեռոցի ձևամանի հատակին փայլաթուղթ փռել, վրան ձեթ քսել, կարտոֆիլով և գազարով զանգվածը լցնել մեջը և հավասարաչափ տարածել: Մի փոքր ձեթ լցնել կարտոֆիլի և գազարի վրա, իսկ հետո տաք ջուր այնքան, որ ջուրը կազմի ձևամանի բարձրության 0.5 սմ-ը:
Այնուհետև շարել հավի կտորները և եփել 40 րոպե 180-190 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ