Ջեռոցում պատրաստված համեղ կարտոֆիլներ

Բաղադրությունը

  • 5 հատ կարտոֆիլ,
  • 100 գ կարագ,
  • 5 ճաշի գդալ քերված պանիր,
  • 3 ատամիկ սխտոր,
  • կանաչի,
  • պղպեղ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել, զգուշությամբ կիսել 2 հավասար մասի:

Պանիրը քերիչով անցկացնել:

Կանաչին կտրատել, իսկ սխտորը ճզմել և ավելացնել քերված պանրի վրա: Այնուհետև ավելացնել փափուկ կարագ ու խառնել: Ցանկության դեպքում կարելի է համեմել աղով և պղպեղով:

Ջեռոցի ձևամանի մեջ յուղաթուղթ դնել, վրան ձեթ քսել, և մեջը դնել կարտոֆիլները:

Նախքան ամանի մեջ դնելը, կարտոֆիլների վրա սխտորային զանգվածից քսել:

Եփել 10-15 րոպե 250 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում