Ջեռոցում պատրաստված լցոնված սունկ

Բաղադրությունը

  • 1 կգ շամպինիոն,
  • 1 հատ սոխ,
  • 150 գ պանիր,
  • սոյայի սոուս,
  • մայոնեզ կամ թթվասեր,
  • հավի միս պատրաստելու համար նածատեսված համեմունքներ,
  • աղ,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Սնկի ոտիկները հանել:

Որպեսզի սունկը հյութալի ստացվի, հարկավոր է մարինադ պատրաստել:

Դրա համոր մի խորը աման վերցնել և սունկը լցնել մեջը: Այնուհետև սնկի վրա ավելացնել սոյայի սոուս, համեմունքներ, մի փոքր աղ (ըստ ցանկության), մայոնեզ և լավ խառնել:

Այսպես մի քանի ժամ թողնել, որ սունկը մարինացվի:

Սոխարած պատրաստել, ավելացնել սնկի մանր կտրատված ոտիկները և տապակել, մինչև ոսկեգույն դառնալը: Տապակելիս կարելի է մի փոքր սոյայի սոուս ավելալացնել:

Տապակված զանգվածը թողնել, որ հովանա, իսկ հետո ավելացնել քերված պանիրը և խառնել:

Մարինացված սնկի գլխիկները լցոնել պատրաստված զանգվածով:

Եփել ջեռոցում մոտ 25-30 րոպե 180 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում