Բաղադրությունը
- 7 հատ կարտոֆիլ,
- 120 գ պինդ պանիր,
- 100 գ կետչուպ,
- 300 գ կիսաապխտած երշիկ,
- 50 մլ ձեթ,
- աղ,
- մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը շերտերով կտրել այնպես, որ ներքևի հատվածը չկտրվի: Այդպես կտրելու համար կարող եք կարտոֆիլի 2 կողմում գդալ դնել:
Բոլոր շերտերին ձեթ քսել, մի փոքր աղ անել:
Ջեռոցի ձևամանի հատակին ձեթ քսել, կարտոֆիլները դնել մեջը և եփել 40-50 րոպե 200 ջերմաստիճանում:
Այդ ընթացքում երշիկը և մաղադանոսը կտրատել, պանիրը քերիչով անցկացնել:
Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ լինի, այն հանել ջեռոցից, և շերտերի արանքում դնել երշիկը, վրան կետչուպ լցնե, պանիր շաղ տալ և կրկին ուղարկել ջեռոցը:
Մատուցելուց առաջ վրան կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ