Բաղադրությունը
- 800 գ իշխան ձուկ,
- 1 հատ լիմոն,
- 60 գ կարագ,
- սամիթ,
- մաղադանոս,
- աղ,
- պղպեղների խառնուրդ,
- չորացրած խնկունի (розмарин):
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրել, լվանալ, և գլուխը հեռացնել՝ ըստ ցանկության:
Լիմոնը կտրել 2 ոչ հավասար մասի՝ 1/3 և 2/3: Փոքր կտորը ճզմել թե՛ ձկան վրա, թե՛ ձկան մեջ:
Աղ քսել կրկին ձկան վրա և ձկան մեջ:
Այնուհետև ձուկը համեմել պղպեղներով և խնկունի շաղ տալ:
Ձուկը ծածկել սննդային տոպրակով և 30 րոպե թողնել, որ մարինացվի:
Լիմոնի մնացած մեծ կտորը շրջաններով կտրել:
Կարագը մեծ քառակուսիներով կտրել:
30 րոպե անց ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, մեջտեղի մասում դնել լիմոնի կտրոները, վրան դնել ձուկը, իսկ ձկան մեջ սամիթի և մաղադանոսի ճյուղեր դնել:
Ձկան վերևի հատվածի վրա կտրվածքներ անել, և այդ կտրվածքներում դնել կարագը:
Ձուկը ծածկել մեկ այլ յուղաթղթով (յուղաթղթի ծայրերը կարիչով կարել, որ չբացվի) և եփել 180 ջերմաստիճանում 35 րոպե:
Բարի ախորժակ