Բաղադրիչներ
300 գ բրոկկոլի
200-250 գ սունկ
4 ձու
800 գ յոգուրտ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Եռացող ջրի մեջ 1 թ/գ աղ լցնել, ավելացնել բրոկկոլին և եփել 3-4 րոպե
Սունկը շրջանաձև կտրատել
Հրակայուն տարայի ներսը պատել ձեթով, շարել խաշած բրոկկոլին, ապա սունկը, համեմել աղով, սև պղպեղով
Առանձին տարայի մեջ 4 ձու կոտրել, ավելացնել յոգուրտ, լավ խառնել, համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել մյուս բաղադրիչներին
Հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ