Բաղադրությունը
- 5-6 հատ կարտոֆիլ,
- 250 գ սունկ,
- 350 գ հավի կրծքամիս,
- 250 գ պանիր,
- ձեթ,
- 200 մլ սերուցք,
- 1 հատ ձու,
- աղ,
- պղպեղ,
- մի փոքր կարագ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել, կեղևը մաքրել և քերիչով անցկացնել:
Պանիրը ևս քերիչով անցկացնել:
Սունկը՝ շամպինյոնը, կտրատել, լցնել չոր թավայի մեջ, հենց խոնավությունը դուրս գա, մի փոքր ձեթ ավելացնել և 3-4 րոպե տապակել: Ցանկության դեպքում կարելի է սոխ ավելացնել:
Հավի կրծքամիսը խորանարդներով կտրատել և ձեթով տապակել, մինչև կիսապատրաստ լինելը: Կրծքամիսը համեմել աղով և պղպեղով:
Ձևամանի հատակին կարագ քսել: Որպես 1-ին շերտ լցնել կարտոֆիլը, 2-րդ՝ սունկը, 3-րդ՝ պանիրը, 4-րդ՝ հավը, իսկ այնուհետև պանիր, կարտոֆիլ և կրկին պանիր:
Սերուցքի մեջ (10%) լցնել ձու, աղ, լավ խառնել և լցնել մեր ուտեստի վրա:
Եփել 30 րոպե 18 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ