Բաղադրությունը
- 5 հատ խաշած ձու,
- 1 կապ կանաչ սոխ,
- աղ,
- 500 գ շերտավոր խմոր,
- քունջութ,
- ձու (մակերեսին քսելու համար):
Պատրաստման եղանակը
Միջուկի համար ձուն խաշել և կտրատել, ավելացնել մանր կտրատված կանաչ սոխը, աղը և խառնել:
Շերտավոր խմորը գրդնակել, բաժանել 2 մասի:
Յուրաքանչյուր մասի մեջտեղի հատվածում լցնել միջուկը և խողովակի (ռուլետի) պես փաթաթել՝ զգուշությամբ սեղմելով խմորը: Ծայրի հատվածը ևս փակել՝ զգուշությամբ սեղմելով:
Խողովակը 5-6 մասի կտրատել:
Ջեռոցի ամանի հատակին յուղաթուղթ փռել, և կարկանդակները շարել:
Կարկանդակների վրա հարված ձու քսել, և ցանկության դեպքում վրան քունջութ շաղ տալ:
Թխել 20-25 րոպե 200 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ