Պարզ և համեղ աղցանի հրաշալի բաղադրատոմս, որը կարելի է մատուցել և՛ տոնական և՛ ամենօրյա ընթրիքին

Բաղադրիչներ

600 գ չինական կաղամբ

300 գ խոզապուխտ

4 խաշած ձու

100 գ գազար

50 գ կանաչ սոխ

400 գ խաշած լոբի

20 գ սամիթ

¼ թ/գ աղ, սև պղպեղ

3 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Կաղամբը, կանաչ սոխը կտրատել

Խոզապուխտը, ձուն խորանարդաձև կտրատել

Սամիթը մանրացնել, իսկ գազարը քերիչով աանցկացնել

Բոլոր բաղադրիչները` այդ թվում և լոբին, խառնել իրար, համեմել աղով, սև պղպեղով

Մայոնեզ լցնել և լավ խառնել

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում