Աղցաններ Բաղադրատոմսեր

Պարզ և հագեցնող աղցան քաղցը հագեցնելու համար

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան
Անչափ արագ և հեշտ պատրաստվող աղցան, որը ամեն օր կարող եք պատրաստել:

Բաղադրիչներ

  • 200 գ պանիր
  • 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 2 հատ վարունգ
  • 2 հատ խաշած ձու
  • 0.5 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • կանաչ սոխ
  • թթվասեր կամ մայոնեզ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Պանիրը կտրատել՝ ձողիկների նման:
  • Ծովախեցգետնի ձողիկները կտրատել:
  • Վարունգը կտրատել:
  • Ձուն կտրատել:
  • Սոխը մանր կտրատել:
  • Ավելացնել պահածոյացված եգիպտացորեն:
  • Ավելացնել աղ և մայոնեզ՝ ըստ ցանկության:
Բարի ախորժակ: