Բաղադրիչներ
150 գ սպանախ
1 կարմիր պղպեղ
1 դեղին պղպեղ
1 գազար
200 գ մարինացված եգիպտացորեն
1 վարունգ
1/2 ավոկադո
3 ճ/գ յոգուրտ
3 ճ/գ ձիթայուղ
2-3 ատամիկ սխտոր
½ կիտրոնի հյութ
3 ճ/գ ջուր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սպանախը լվանալ, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները
Գազարն անցկացնել քերիչով (կորեական ձևով), կամ երկարությամբ կտրատել (շատ ավելի հարմար է գազար մաքրելու գործիքով շերտ-շերտ քերել)
Ավելացնել եգիպտացորեն, երկարությամբ կտրատած վարունգ
½ ավոկադոյին ավելացնել յոգուրտ, ձիթայուղ, ջուր, սխտոր, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ և հարել
Ստացված սոուսը լցնել կտրատած բանջարեղենների վրա և լավ խառնել
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ