Բաղադրիչներ
400 գ հավի կրծքամիս
5 խաշած ձու
250 գ մարինացված ոլոռ
150 գ մալականի թթու
5 ատամիկ սխտոր
1 դափնու տերև
կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս
Սոուսի համար՝
1 ճ/գ մայոնեզ
1 թ/գ սխտորի փոշի
2 ճ/գ կիտրոնի հյութ
Աղ, սև պղպեղ
50 մլ այն ձեթից, որում տապակել եք միսը
Պատրաստման եղանակը
Սխտորները կիսել, դափնու տերևի հետ միասին 1 րոպե տապակել, ապա ավելացնել աղով և սև պղպեղով համեմված հավի կրծքամիսը, 2 կողմից լավ տապակել, կարմրացնել և վերցնել կրակից

Տապակած միսը խորանարդաձև կտրատել, իսկ մնացած ձեթից 50 մլ առանձնացնել սոուսի համար


Ավելացնել մալականի թթու, խորանարդաձև կտրատած ձու, մարինացված ոլոռ, մանրացրած կանաչեղեն

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է առանձնացրած ձեթին ավելացնել կիտրոնի հյութ, մայոնեզ, սև պղպեղ, սխտորի փոշի, լավ խառնել

Ստացված սոուսն ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ