Բաղադրիչներ
400 գ հավի կրծքամիս
100 մլ ջուր
500 գ փափուկ կաղամբ
կանախ սոխ, սամիթ
աղ
սև պղպեղ
1 թ/գ հավի համեմունք
1 թ/գ մանանեխ
3 ճ/գ ձեթ
1 թ/գ 9% քացակ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, հավի համեմունքով և 2 կողմից տապակել
Լավ կարմրելուց հետո թափել թավայի մեջ մնացած ձեթը` փոխարենը լցնել 100 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե
Կտրատել միջին մեծությամբ, լցնել նույն թավայի մեջ, թողնել այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ գոլորշիանա և վերցնել կրակից
Կաղամբը կտրատել, ավելացնել մանրացրած սամիթ, կանաչ սոխ, տապակած միսը
Առանձին տարայի մեջ ½ թ/գ աղ, 1 թ/գ մանանեխ, 3 ճ/գ ձեթ, 1 թ/գ քացախ լցնել, լավ խառնել, ավելացնել աղցանին
Թողնել 20 րոպե և մատուցել )))
Բարի ախորժակ