Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 ճ/գ 9% քացախ
½ թ/գ շաքարավազ
աղ
4 ճ/գ եռման ջուր
200 գ երշիկ
1 պղպեղ
200 գ պանիր
3 խաշած ձու
աղ
սև պղպեղ
մայոնեզ
կանաչ սոխ, սամիթ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել քացախ, շաքարավազ, ½ թ/գ աղ, եռման ջուր, լավ խառնել և թողնել 1 ժամ

Երշիկը միջին երկարությամբ կտրատել և լցնել մատուցվող ափսեյի մեջ, ավելացնել նույն չափով կտրատած պղպեղ, աղ և մայոնեզ քսել

Մարինացված սոխը ջրքամել և ավելացնել աղցանին
Ավելացնել քերած պանրի մի մասը, ձու, մայոնեզ, մանրացրած կանաչեղեն

Ավելացնել պանրի մնացած մասը, սև պղպեղ և 1 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ