Ծաղկակաղամբով ուտեստ

50 минуты
Բաղադրիչներ
- 800 գ ծաղկակաղամբ
- 4 հատ ձու
- 120 գ թթվասեր
- 130 գ պանիր
- աղ
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 պտղունց սև պղպեղ
- կանաչ սոխ
- ջուր
Պատրաստման եղանակը
- Ծաղկակաղամբը մոտ 9 րոպե խաշել:

- Պանիրը քերիչով անցկացնել:
- Ձվի մեջ աղ, պղպեղ, սխտորի փոշի և թթվասեր լցնել ու լավ խառնել:
- Այնուհետև քերված պանրից մի փոքր լցնել այդ զանգվածի մեջ ու խառնել:

- Ջեռոցի ձևամանին ձեթ քսել, ծաղկակաղամբը լցնել մեջը և տարածել:
- Դրանից հետո լցնել թթվասերով զանգվածը, և մակերեսին քերված պանիր շաղ տալ:

- Եփել նախապես տաքացված ջեռոցում 180 ջերմաստիճանում 25-30 րոպե:
- Մատուցելիս վրան կտրատված կանաչ սոխ շաղ տալ:

