Պարզ բաղադրատոմսով կաթնաշոռային կոնֆետներ

Բաղադրությունը

  • 400 գ կաթնաշոռ,
  • 150 գ թխվածքաբլիթ,
  • 1.5 ճաշի գդալ շաքարի փոշի,
  • 50 գ կարագ,
  • 30 գ մանրեցված ընկույզ,
  • 30 գ քերված շոկոլադ,
  • 10 գ կոկոսի փաթիլ:

Պատրաստման եղանակը

Եթե կաթնաշոռը կոշտ է, ապա այն խառնել թթվասերի հետ, իսկ եթե փափուկ է, թթվասերի կարիք չկա:

Թխվածքաբլիթը փշրանքների վերածել, ավելելացնել կաթնաշոռի վրա:

Այնուհետև ավելելացնել փափուկ կարագ, շաքարի փոշի և լավ խառնել:

Այս զանգվածից գնիկներ պատրաստել, թաթախել ընկույզի, շոկոլադի կամ կոկոսի փաթիլների մեջ՝ ըստ ցանկության:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում