Մաքրում է լոգարանի հայելին: Փրփուրը մաքրում է ապակին ջրի գոլորշիների թողած բծերից և պաշտպանում նոր բծերի առաջացումից: Անհրաժեշտ է փոքր քանակությամբ փրփուր քսել ապակու վրա և մաքրել թղթե սրբիչով: Արդյունքը պահպանվում է 5-7 օր:
Հեռացնում է դռան ճռռոցը: Եթե ձեռքի տակ չունեք WD-40 քսանյութը, ապա կարող եք փոխարինել այն սափրվելու փրփուրով:
Մաքրում է լոգարանն ու խոհանոցը: Սանտեխնիկան մաքրելու ամենահեշտ միջոցը սափրվելու փրփուր օգտագործելն է: Քսեք այն խնդրահարույց հատվածներին, սպասեք 15 րոպե և լվացեք: Եվ ահա մաքուր են ու փայլուն:
Վերացնում է գորգի վրա առաջացած հետքերը: Եթե անհրաժեշտ է մաքրել սուրճի, քաղցրեղենի, յուղի հետքերը, ապա սա լավագույն միջոցն է: Անհրաժեշտ է փրփուրը քսել աղտոտված հատվածներին, մի փոքր խոզանակով տրորել, թողնել 15 րոպե և մաքուր ջրով մաքրել:
Լինենք տեղեկացված )))