Պարզվում է` միայն կանայք չեն քմահաճ: Այս աղցանը խոսում է քմահաճ տղամարդու մասին: Աղցան «Տղամարդկային քմահաճույք»

Բաղադրիչներ

400 գ տավարի խաշած փափկամիս

400 գ երշիկ

350 գ պանիր

7 խաշած ձու

4 հատ թթու վարունգ

3 հատ թարմ վարունգ

3 հատ լոլիկ

1 տուփ մարինացված եգիպտացորեն

սամիթ

մայոնեզ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Երկարությամբ կտրատել երշիկը, պանիրը, միսը

Ավելացնել երկարությամբ կտրատած ձուն, թթու վարունգը, թարմ վարունգը

Լոլիկների միջուկները հանել, իսկ մնացյալը նույնպես երկարությամբ կտրատել

Ավելացնել մանրացրած սամիթ, եգիպտացորեն, մայոնեզ, համեմել աղով, սև  պղպեղով և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում