Բաղադրիչներ
1 սմբուկ
2 ձու
2 ճ/գ սոյայի սոուս
½ թ/գ շաքարավազ
1 գազար
150 գ կաթնաշոռային կրեմ
1 լոլիկ
1 ատամիկ սխտոր
քնջութ` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Սմբուկը շրջանաձև, թեքությամբ կտրատել, համեմել աղով, թողնել 10 րոպե, ապա չորացնել

3 ձվին ավելացնել սոյայի սոուս, շաքարավազ, լավ խառնել, սմբուկները թաթխել ստացված զանգվածի մեջ և 2 կողմից տապակել

Առանձին տարայի մեջ քերած գազար լցնել, ավելացնել կաթնաշոռային կրեմ, լավ խառնել

Լոլիկի միջուկը հեռացնել, իսկ մնացածը միջին երկարությամբ կտրատել։ Ավելացնել ճզմած սխտոր և լավ խառնել

Յուրաքանչյուր սմբուկի վրա կաթնաշոռային կրեմով զանգված քսել, 1 թ/գ լոլիկ դնել ևփաթաթել ռուլետի պես

Զարդարեք քնջութով և մատուցեք )))

Բարի ախորժակ