Բաղադրիչներ
2 մեծ լոլիկ
1 գլուխ փոքր սոխ
200 գ աղացած միս
ձիթայուղ
½ պղպեղ
աղ
0,5 թ/գ սև և քաղցր պղպեղներ
0,5 թ/գ կոճապղպեղ
0,5 թ/գ քրքում
օրեգանո
1 թ/գ տոմատի մածուկ
մաղադանոս
2 ատամիկ սխտոր
պանիր
Պատրաստման եղանակը
Լոլիկների միջուկները հանել
Սոխը խորանարդաձև կտրատել, ձիթայուղով տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը և 4 րոպե թողնել կրակին
Ավելացնել աղացած միս, լոլիկների հանած միջուկը, աղ, սև և կարմիր պղպեղներ, կոճապղպեղ, քրքում, լավ խառնել և թողնել 5 րոպե
Ավելացնել տոմատի մածուկ, մաղադանոս, մանրացրած սխտոր և վերցնել կրակից
Լոլիկների մեջ մի քիչ քերած պանիր լցնել, այնուհետև ստացված խճողակով լցոնել
Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, լոլիկների վերևի կտրած հատվածը դնել, իսկ դրանց վրա` լցոնած լոլիկները: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Հանել, ավելացնել քերած պանիր, մի քիչ ձիթայուղ, օրեգանո և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ