Բաղադրիչներ
800 գ հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
0,5 թ/գ համեմի աղացած սերմ
3-4 ճ/գ ձեթ
1 գլուխ սոխ
4 ատամիկ սխտոր
200 գ սունկ
2 պղպեղ
300 գ տոմատի սոուս
համեմ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրատել միջին մեծությամբ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել համեմի աղացած սերմ և լավ խառնել: Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե

Տապակել 10 րոպե, ավելացնել սխտոր, կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել 3 րոպե

Ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել 5 րոպե, ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ, տոմատի սոուս, թողնել ևս 5 րոպե

Զարդարել մանրացրած համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ