Բաղադրիչներ
350 գ ալյուր
1 թ/գ աղ
1 թ/գ խմորիչ
1 թ/գ շաքարավազ
200 մլ կաթ
50 գ կարագ
Խճողակի համար`
300 գ աղացած միս
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
1 գլուխ սոխ
1 հատ լոլիկ
պանիր
1 թ/գ մայոնեզ
1 թ/գ կետչուպ
1 ձվի դեղնուց + 1 թ/գ կաթ
քնջութ
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել աղ, խմորիչ, շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել կաթ և լավ խառնել

Ավելացնել կարագ և խմոր հունցել

Ծածկել և թողնել 45 րոպե

Աղացած միսը տապակել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մանրացրած սոխ և տապակել

Լոլիկը խորանարդաձև կտրատել
Մայոնեզն ու կետչուպը խառնել իրար

Խմորը բաժանել հավասար մասերի (16 գնդիկ)

Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել, դնել 1 ճ/գ տապակած միս, լոլիկ, 1 թ/գ մայոնեզի և կետչուպի խառնուրդ, ցանկացած տեսակի պանիր

Խմորի անկյունները հավաքել, դնել ջեռոցի թավայի մեջ, ծածկել և թողնել 15-20 րոպե

Ձվի դեղնուցն ու կաթը խառնել իրար և քսել կարկանդակներին: Յուրաքանչյուրի վրա քնջութ ցանել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Համտեսելու ժամանակն է)))

Բարի ախորժակ