Բաղադրիչներ
Խմորի համար`
6 ձվի դեղնուց
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
0,5 բաժակ կաթ
0,5 բաժակ կակաո
5 ճ/գ ձեթ
1 թ/գ սոդա
Բաժակի չափը-250 մլ
Բեզեի համար`
6 ձվի սպիտակուց
1 բաժակ
մի պտղունց կիտրոնաթթու
Ջնարակի համար`
3 ճ/գ շաքարավազ
2 ճ/գ կակաո
7 ճ/գ կաթ
1 թ/գ ձեթ
Ընկույզ և նուշ` ձևավորելու համար
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցներին ավելացնել շաքարավազ և հարել 5-6 րոպե
Ավելացնել ձեթ, կաթ, կակաո, սոդա, հարել, ավելացնել ալյուր և լավ խառնել
Ջեռոցի թավայի ներսը պատել կարագով, մի քիչ ալյուր շաղ տալ, խմորը լցնել, հավասարապես տարածել և դնել 220°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե
Պատրաստ լինելուն պես հանել, եզրերը կտրել, թողնել սառչի
Բեզեի պատրաստման համար անհրաժեշտ է 6 ձվի սպիտակուցներին ավելացնել շաքարավազ, մի պտղունց կիտրոնաթթու և հարել բարձր աստիճանի տակ 6-7 րոպե
Լցնել խոհարարական պարկի մեջ, ապա շրջանաձև լցնել բիսկվիթի վրա
Ավելացնել կտրատած ընկույզ և նուշ, դնել ջեռոցում 10 րոպե (բեզեն պետք է մի քիչ կարմրի և չորանա)
Ջնարակի համար անհրաժեշտ է շաքարավազին ավելացնել կակաո, կաթ, լավ խառնել, դնել գազօջախին՝ անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի
Եռալուց հետո վերցնել կրակից, ավելացնել ձեթ և լավ խառնել
Զարդարեք ջնարակով և մատուցեք )))
Բարի ախորժակ