Բաղադրիչներ
Խմորի համար`
3 ձվի դեղնուց
50 գ շաքարավազ
աղ
130 գ կարագ
1 թ/գ վանիլին
1 թ/գ փխրեցուցիչ
200 գ ալյուր
Միջուկի համար`
3 ձվի սպիտակուց
130 գ շաքարավազ
600 մլ թթվասեր
աղ
30 գ օսլա
Կաղապարի չափը` 30-20 սմ
Պատրաստման եղանակը
3 ձվի դեղնուցին ավելացնել կարագ, շաքարավազ, աղ, լավ խառնել

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, վանիլին և խմոր հունցել: Բաժանել 2 անհավասար մասերի

Առանձին-առանձին փաթաթել սննդային պոլիէթիլենով և 2 ժամ թողնել սառնարանում

3 ձվի սպիտակուցներին ավելացնել մի պտղունց աղ, հարել 5 րոպե, ավելացնել շաքարավազ և ևս 5 րոպե հարել

Ավելացնել թթվասերը, օսլան և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, խմորի մեծ մասը դնել, հավասարապես տարածել

Լցնել կրեմը, այնուհետև խմորի փոքր մասը քերիչով անցկացնել և լցնել կրեմի վրա: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ