Պարզագույն, բայց չափազանց համեղ և գեղեցիկ նախուտեստ` սնկով և ձվով

Բաղադրիչներ

5 խաշած ձու

100 գ սունկ

50 գ սոխ

30 գ մայոնեզ

աղ, սև պղպեղ

համեմ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել մանր կտրատած սունկ, աղ, սև պղպեղ և թողնել մինչև պատրաստ լինելը

Ձվերը երկարությամբ կիսել, դեղնուցներն ավելացնել սնկին, ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Ստացված խճողակով լցոնել ձվերը

Զարդարել համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում