Բաղադրիչներ
2 ձու
աղ
150 գ շականակագույն շաքարավազ
8 գ վանիլային շաքարավազ
70 գ ձեթ
180 գ կաթ
250 գ ալյուր
10 գ փխրեցուցիչ
կտրատած շոկոլադ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շականակագույն շաքարավազ, վանիլային շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել ձեթ, խառնել, ավելացնել կաթ և շարունակել լավ խառնել

Մաս-մաս ավելացնել ալյուր և լավ խառնել

Ավելացնել փխրեցուցիչ և խառնել: Ավելացնել կտրատած շոկոլադ` խառնել

Ստացված զանգվածից 2-ական ճ/գ լցնել կեկսերի համար նախատեսված ձևերում, կտրատած շոկոլադ ավելացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ