Պատրաստվում է արագ` ստացվում շատ համեղ և գեղեցիկ: Սմբուկով և խոզապուխտով նախուտեստ

Բաղադրիչներ

1 շերտավոր խմոր

2 սմբուկ

100 գ պանիր

100 գ խոզապուխտ

30 գ պարմեզան պանիր

ռեհան

աղ

սև պղպեղ

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Սմբուկները երկարությամբ կտրատել, համեմել աղով և թողնել 10 րոպե

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, շարել սմբուկները, համեմել սև պղպեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Տեղափոխել շերտավոր խմորի վրա, ավելացնել պարմեզան պանիր, ռեհան

Ավելացնել խոզապուխտ, պանիր, փաթաթել ռուլետի պես

Բաժանել մասերի, դնել ջեռոցի տապակի մեջ, ավելացնել պարմեզան պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում