Պատրաստվում է արագ, համեղ է և հարմար թե՛ ամենօրյա, թե՛ տոնական սեղանի համար: Սնկով և կորեական գազարով աղցան

Բաղադրիչներ

120 կորեական ձևով գազար

250 գ հավի խաշած կրծքամիս

300 գ շամպինյոն

1գլուխ սոխ

250 գ մարինացված եգիպտացորեն

2 ճ/գ մայոնեզ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սունկը կտրատել, տապակել նախ առանց ձեթի, թողնել մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, ձեթ, աղ, սև պղպեղ, լավ խառնել և թողնել մինչև պատրաստ լինելը

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել տապակած սունկը, կորեական ձևով պատրաստված գազարը, եգիպտացորենը, մայոնեզը, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում