Պատրաստվում է արագ՝ ստացվում համեղ, գունեղ և ախորժելի: Ծովախեցգետնի ձողիկներով աղցան

Բաղադրիչներ

200 գ ծովախեցգետնի ձողիկներ

5 խաշած ձու

3 թարմ վարունգ

100 գ մարինացված եգիպտացորեն

200 գ մայոնեզ

100-150 գ պանիր

սամիթ

1 ատամիկ սխտոր

1 թ/գ մանանեխ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Մանրացրած սամիթը, քերած պանիրը, սև պղպեղը, ճզմած սխտորը, մայոնեզն ու մանանեխը խառնել իրար և թողնել մի կողմ

Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կտրատել, ավելացնել խորանարդաձև կտրատած ձու, վարունգ, եգիպտացորեն

Ավելացնել պատրաստած սոուսը և լավ խառնել

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում