Բաղադրատոմսեր Թխվածքներ

Պատրաստում ենք տատիկի բաղադրատոմսով ամենահամեղ թխվածքաբլիթները

Ջեմով թխվածքաբլիթներ
Անհավանական նուրբ և տնական թխվածքաբլիթներ, որոնք պատրաստելիս չեք փոշմանի:

Բաղադրիչներ

  • 100 գ կարագ
  • 100 գ թթվասեր
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 250 գ ալյուր
  • 1 տուփ վանիլին
  • ջեմ
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

  • Կարագի վրա լցնել շաքարավազը, թթվասերը և խառնել:
  • Ավելացնել ալյուրը, լավ խառնել, որ ստացվի պինդ խմոր:
  • Խմորը ծածկել սննդային թաղանթով և թողնել, որ հանգստանա:
  • Խմորի գնդիկը գրտնակով բացել, ուղղանկյունաձև կտրատել:
  • Խմորի անկյունում լցնել ջեմը (կարող եք պատրաստել ցանկացած միջուկով, օր.՝ լոխումով):
  • Խմորը ոլորել, փոքր կտորներով կտրատել, շարել տարայի մեջ:
  • Թխել 180° ջերմաստիճան տաքությամբ ջեռոցում 20-25 րոպե:
Բարի ախորժակ: