Սպանախով աղցան
Թարմ բանջարեղենային աղցան՝ հարուստ մի շարք վիտամիններով և օգտակար նյութերով:
Բաղադրիչներ
- 200 գ սպանախ
- 1 հատ վարունգ
- 250 գ չերրի լոլիկ
- 1 հատ ավոկադո
- 100 գ բողկ
- 1-2 հատ լիմոնի հյութ
- 1 հատ կարմիր սոխ
- 10 գ կանաչ սոխ
- աղ
- սև պղպեղ
- քունջութ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Սպանախի պոչերը հեղացնել, խոշոր կտորներով կտրատել:
2 Սոխը բաժանել 4 մասի, կիսալուսնաձև կտրատել:
3 Բողկը և վարունգը բաժանել 2 մասի, կտրատել:
4 Չերրի լոլիկը բաժանել 4 մասի:
5 Ավոկադոն խորանարդներով կտրատել:
6 Կանաչ սոխը մանրացցնել, և ավելացնել աղցանին:
7 Քունջութը մի ձոքր բուսայուղով կարմրացնել կրակի վրա, և ավելացնել:
8 Ավելացնել աղը, սև պղպեղը, քամել լիմոնի հյութը, բուսայուղը և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: