Բաղադրիչներ
500 գ հավի առանց ոսկորի բուդ
աղ, սև պղպեղ
1 բաժակ եգիպտացորենի օսլա
25 գ կարագ
5 ատամիկ սխտոր
4 ճ/գ սոյայի սոուս
4 ճ/գ մեղր
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Միսը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով

Լավ թաթախել եգիպտացորենի օսլայի մեջ, 2 կողմից 5-6 րոպե տապակել միջին ջերմության կրակի վրա և հանել թավայից

Նույն թավայի մեջ 25 գ կարագ դնել, ավելացնել մանրացրած սխտոր, թողնել 2 րոպե

Ավելացնել սոյայի սոուս, մեղր, լավ խառնել

Ավելացնել տապակած միսը

Թողնել 7-10 րոպե՝ ժամանակ առ ժամանակ միսը շրջելով սոուսի մեջ

Զարդարեք մանրացրած կանաչ սոխով և մատուցեք )))

Բարի ախորժակ