Պատրաստման այս տարբերակով միսը կստացվի շատ փափուկ և նուրբ: Խոզի փափկամիսը` պատրաստված կարտոֆիլով և պանրով:

Բաղադրիչներ

700 գ խոզի փափկամիս

աղ

սև պղպեղ

արևածաղկի ձեթ

100 գ պանիր

2 ճ/գ մայոնեզ

800 գ կարտոֆիլ

1 գլուխ սոխ

1 ճ/գ մանանեխ

2 ճ/գ սպիտակ յոգուրտ

Պատրաստման եղանակը

Միսը բարակ շերտով կտրատել, ծածկել սննդային պոլիէթիլենով, ծեծել, 2 կողմից համեմել աղով և սև պղպեղով

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, հյութը քամել, համեմել աղով և խառնել

Կաղապարի ներսը ձեթ քսել, քերած կարտոֆիլը դնել և տարածել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, շարել կարտոֆիլի վրա, այնուհետև դնել ծեծած միսը

Քերած պանիրը, մանանեխը, մայոնեզը, յոգուրտը խառնել իրար

Լցնել մսերի վրա և տարածել: Փակել փայլաթիթեղով, դնել 180°С տաքացրած ջեեռոցում 20 րոպե

Հանել փայլաթիթեղը և ևս 20 րոպե թողնել ջեռոցում

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում