Բաղադրիչներ
150 գ չերրի լոլիկ
1/2 թարմ վարունգ
1/2 սոխ
1 ավոկադո
համեմ
50 գ եգիպտացորեն
աղ, սև պղպեղ
1/2 կիտրոնի հյութ
2 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Լոլիկը բաժանել 2 մասի, ավելացնել կիսալուսնաձև կտրատած վարունգ, սոխ, խորանարդաձև կտրատած ավոկադո
Ավելացնել մանրացրած համեմ, եգիպտացորեն, աղ, սև պղպեղ, կիտրոնի հյութ, ձեթ և լավ խառնել
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ