Բաղադրիչներ
3-4 կարտոֆիլ
450 գ աղացած միս
1 գլուխ սոխ
60 գ պանիր + 1 տուփ հալած պանիր
3-4 ատամիկ սխտոր
աղ
սև և կարմիր պղպեղներ
համեմի աղացած սերմ
մսի համար նախատեսված համեմունք
3-4 ճ/գ մայոնեզ
կանաչ սոխ և սամիթ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ, մսի համար նախատեսված համեմունք, մանր կտրատած սոխ, լավ խառնել և թողնել մի կողմ
2 տեսակի պանիրներն անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած սխտոր, սամիթ, մայոնեզ և լավ խաոնել
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, շրջանակե ձև դնել։ Կարտոֆիլն անցկացնել քերիչով, լցնել շրջանակի մեջ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով
Ավելացնել աղացած միսը, մի քիչ ձեթ քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Ավելացնել պանրային սոուսն ու ևս 10 րոպե դնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ