Պատրաստեք շատ արագ, թեթև և շատ համեղ նախաճաշ: Պղպեղով ձվածեղ

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

3 հատ քաղցր, գունավոր պղպեղ

4 ձու      

Աղ

Սև պղպեղ

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով, 3 րոպե տապակել ձիթայուղի մեջ

Պղպեղները խորանարդաձև կտրատել, ավելացնել տապակին, ծածկել կափարիչն ու թողնել 15 րոպե

4 ձու կոտրել, ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով, խառնել և 5 րոպե թողնել թույլ կրակի վրա

Նախաճաշը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում