Բաղադրիչներ
2 ձու
100 գ շաքարավազ
100 գ թթվասեր կամ մածուն
0,5 թ/գ սոդա
վանիլին
120 գ ալյուր
1 ճ/գ ձեթ
Կրեմի համար`
100 գ շաքարավազ
3 ճ/գ ալյուր
1 ճ/գ կակաո
100 մլ ջուր
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել շաքարավազ, լավ խառնել կամ հարել

Ավելացնել մածուն, սոդա, վանիլին և լավ խառնել

Մաս-մաս ավելացնել ալյուր, լավ խառնել, ծածկել, 5 րոպե թողնել հանգստանա, ապա ավելացնել ձեթ և լավ խառնել

Թավան լավ տաքացնել, 1-ական փոքրիկ շերեփ լցնել և 2 կողմից միջին ջերմության վրա տապակել (տապակել առանց ձեթի)

Կրեմի համար անհրաժեշտ է շաքարավազին ավելացնել ալյուր, կակաո, լավ խառնել, ավելացնել գոլ ջուր և լավ խառնել

Դնել միջին ջերմության վրա՝ խառնելով եփել այնքան, մինչև մի փոքր թանձրանա

Արդեն պատրաստ փանքեյքներից յուրաքանչյուրը բացել, կրեմ լցնել և եզրերն ամրացնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ