Պատրաստեք հենց ա՛յս բաղադրատոմսով և կունենաք ամենահամեղ, ախորժելի և հագեցնող ընթրիքը: Բրնձով և հավի մսով տապակա

Բաղադրիչներ

ձիթայուղ

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

3 պղպեղ` կարմիր, կանաչ, դեղին

20 մլ տոմատի սոուս

350 գ հավի կրծքամիս

330 գ բրինձ (երկար)

աղ

սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, քրքում

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել ճզմած սխտոր, խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղներ, աղ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե

Հավի կրծքամիսը բարակ, խորանարդաձև կտրատել, ավելացնել տապակին, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով, քրքումով և թողնել 5-7 րոպե

Ավելացնել տոմատի սոուս, ծածկել կափարիչն ու թողնել 3 րոպե

Ավելացնել բրինձ, լավ խառնել, ավելացնել ջուր` համապատասխան բրնձի չափաբաժնի և թողնել մինչև պատրաստ լինելը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում