Պատրաստեք հենց ա՛յս բաղադրատոմսով և կգոհացնեք տան բոլոր անդամներին` ստացվում են ուղղակի անմահական: Դդմիկով կոլոլակ` ջեռոցում

Բաղադրիչներ

2  դդմիկ

200 գ պանիր ռիկոտա

80 գ պաքսիմատ

Աղ

Սև պղպեղ

60 գ պարմեզան պանիր

1 ձու

Պատրաստման եղանակը

Դդմիկներն անցկացնել քերիչով, համեմել աղով և 10 րոպե թողնել մի կողմ, ապա քամել հյութը

Ավելացնել ռիկոտա պանիրը, պաքսիմատը, համեմել սև պղպեղով, ինչպես նաև ավելացնել սիրելի համեմունքները

Ավելացնել քերած պարմեզան պանիր, 1 ձու և լավ խառնել

Ստացված զանգվածից շրջանակներ ձևավորել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում